«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի. Սուրեն Գրիգորյանի մանդատը հանձնվեց Վահագն Ալեքսանյանին

ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձնագրությունը:

Ըստ այդմ, մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն վերջինս երդվեց:

Հիշեցնենք, որ Սուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ