Վստահ եմ, որ Ադրբեջանում կգտնվեն առողջ մտածող մարդիկ, ովքեր կդատապարտեն այս անքաղաքակիրթ արարքը. Հովհաննես Ազոյանը ադրբեջանական պուրակի մասին

Սա ատելության հրապարակային դրսևորում է։ Այս կարգի քայլերը անհեռատես են, ցածրակարգ են ու փոքրոգի։ Սա խոսում է այն բանի մասին, որ Ադրբեջանի ղեկավարները չեն հաղթահարել ատելությունը և դուրս չեն եկել պատերազմի էֆորիայից, ցավոք սրտի։

Խաղաղաղությունը այլընտրանք չունի, բայց այսպիսի քայլերը և նմանատիպ մոտեցումները հետաձգում են այդ այդքան կարևոր խաղաղությունը երկու ժողովուրդների միջև։

Վստահ եմ, որ Ադրբեջանում կգտնվեն առողջ մտածող մարդիկ, ովքեր կդատապարտեն այս անքաղաքակիրթ արարքը։

Թող խաղաղությունը տիրի աշխարհին։

Հովհաննես Ազոյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ