![]()
Կիևն Արևմուտքից ակնկալում է ոչ թե քաղաքական կոչեր, այլ գործողություններ, այդ թվում՝ Ռուսաստանի և «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցների խստացում։ Այս մասին ասել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան:
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպման նախօրեին, հայտարարել էր, որ Կիևը պետք է բանակցի ՆԱՏՕ-ի հետ գործնական աջակցության հարցի շուրջ՝ Դոնբասում իրադրության սրման դեպքի համար։
Այսօր Կուլեբան Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։ Վաղը Բրյուսել կժամանի նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
![]()