![]()
Hayq Media տելեգրամյան ալիքը գրում է.
Արամ Գաբրելյանովը օրերս ստացել է ևս 70,000 դոլար Հայաստանի իշխանություններին ու վարչապետին քննադատելու համար։
Պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների դեմ կեղտոտ ստերով համեմված արշավ սկսեց Արամ Գաբրելյանովը։ Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Գաբրիելյանովը ՀՀ իշխանությունների ու անձամբ վարչապետ Փաշինյանի դեմ սկսած կեղտոտ մեդիաարշավի համար ֆինանսավորում էր Հայաստանում տարիներով իշխանությունը զավթած ու պետական բյուջեն թալանած շրջանակների կողմից։
Վերջերս Գաբրելյանովը բավականին պասիվացել էր, այլևս չէր քննադատում ՀՀ իշխանություններին, քանի որ դադարեցվել էր վերջինիս ֆինանսավորումը, սակայն մեր տեղեկություններով Գաբրելյանովն օրերս ստացել է ևս 70,000 դոլար, և նորից սկսելու է լկտի ստերով քարկոծել Հայաստանի ներկա իշխանություններին ու անձամբ վարչապետ Փաշինյանին։
Եթե մեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ապա Գաբրելյանովը կշարունակի վերջին շաբաթների ընթացքում իր դրսևորած չեզոքությունը, իսկ հակառակ դեպքում կապացուցի, որ նորից գումար է ստացել, որպեսզի լկտի ստերով քարկոծի հայաստանյան իշխանություններին։
![]()