![]()
Ռուսաստանի որոշումը Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին կապ չունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Անկարա կատարած այցի հետ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հայտնել է, որ նման որոշման պատճառ է դարձել Թուրքիայում տիրող մտահոգիչ համաճարակային իրավիճակը։
«Ոչ, դա կապված է համաճարակային իրավիճակի հետ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Թուրքիայի հետ կապված որոշումը առնչություն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա Ուկրաինացի գործընկերոջ բանակցությունների հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, ՌԴ-ն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել է Թուրքիայի հետկանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը, մինչև այնտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանա։
![]()