«Ուղղաթիռով հարս ու փեսա եկեղեցի տանող այդ հաբռգած հանցագործն ի՞նչ երեսով է ժողովրդի ցավերից խոսում …». Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ՄՈՌԱՑԿՈՏՈՒԹՅՈՒՆ

Չի՛ կարելի մոռանալ «երկնային հրով» ավերված Սոդոմ և Գոմոր քաղաքների պատմությունը: Սոդոմ և Գոմոր քաղաքները խորհրդանշում են աստվածային այն սոսկալի պատուհասը, որին արժանացան մեղսագործ մարդիկ։ Նույն կերպ չի՛ կարելի մոռանալ քոչարյան ռոբիկի դաժան տիրապետության տարիներին պատվերով ու չբացահայտված մի քանի տասնյակից անցնող քաղաքական սպանությունները:

Չի՛ կարելի մոռանալ այդ անհայրենիք ազգադավի կողմից Բյուզանդի փողոցի բնիկ երևանցիներին իրենց տներից բռնի վտարումը: Չի՛ կարելի մոռանալ Արցախյան վերջին պատերազմում ղարաբաղյան կլանի դավաճանությամբ Արցախն ու Հայաստանը պարտության հասցրած դավաճանությունը:

Չի՛ կարելի մոռանալ նախորդ չարագուշակ 20 տարիներին ղարաբաղցի այդ երկու նենգ անհայրենիք հայատյացների կողմից կատարված երկրի թալ անը, բանակին հասանելիք գումարներով դավաճան գեներալների դղյակների գոյությունը: Չի՛ կարելի մոռանալ, թե սև կարդինալ սեռժիկ սարգսյանն ի՞նչ դավադիր պլաններ էր ծրագրում, երբ իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին:

Հանձնեց ավերված, թալանված մի գողապետություն, և իր այդ դավադիր պլանի շարունակությունն այն եղավ, որ Արցախյան վերջին պատերազմում իրենց նման դավաճան մի քանի գեներալների դավադրությամբ հազարավոր հայ երիտասարդների նահատակության պատճառ դարձան:

Չի՛ կարելի մոռանալ, թե մեր երկրում հիմա էլ իր մաֆիոզ գործունեությունն ինչպես է շարունակում դատաիրավական համակարգը: Չի՛ կարելի մոռանալ, թե ինչո՞ւ հեղափոխությամբ հաղթանակած երկրի դատախազությունն ու իր գլխավոր, նախկիններին խոնարհաբար ծառայող արթուր դավթյանն այսպես դավադիր ու հանցագործ պահվածք ունեն, որ ամբաստանյալ ռոբիկի դեմ մեղադրանքներ պարունակող 85 հատորն այդպես էլ չեն բացվում դատարանում, ու հանցագործ ռոբիկը ազատ ֆռֆռում է երկրում ու, դարձյալ ազատ, շարունակում է քանդել մեր երկրի հիմքերը:

Չի՛ կարելի հատել բարոյականության սահմանները, ինչպես անարգել հատում է բռնաբարողի հանցանքն ու մակդիրն իր վրա վերցրած ու նաև ներկա հանցագործ դոդի գագոն: Ուղղաթիռով հարս ու փեսա եկեղեցի տանող այդ հաբռգած հանցագործն ի՞նչ երեսով է ժողովրդի ցավերից խոսում:

Խոսում ա՛յն ժողովրդի անունից, որ հազար ցավի ու կսկիծների բաժին ունեցավ այս վերջին, պարտադրված պատերազմից հետո: Այ դու, իսկապես դոդ, կորցրե՞լ ես մարդկային հատկությունդ, որ զոհված ու գերի ընկած զինվորների հարազատների զգացմունքների վրա խաղեր ես տալիս, հետո էլ, փողեր բաժանելով, մի քանի հարյուր մարդ ես հավաքում ու, անդուր ժպիտդ դեմքիդ, խոսում ես ժողովրդի հոգսերի ու ցավերի մասին:

Թե դու ոսկեջրած ափսեից ես ուտում քո ճաշը, մեր երկրում (ո՛չ քո երկրում) հազարներով են տնավերներն ու կարիքավորները: Երազումդ գան Մեռյ ալ ծովի հատակում հայտնված Սոդոմ և Գոմոր քաղաքները, որոնց բնակիչների մեջ Աստված մի 10 արդար մարդ չգտավ ու պատժեց:

Աստծո զայրույթը մի օր քեզ էլ է գալու, թեպետ եկեղեցի ես կառուցել քո գողացած փողերով և ուղղաթիռով ես ֆիքստուլավարի գնում այնտեղ: Գեղցին մնում է գեղցի: Չի՛ կարելի հատել բարոյականության սահմանները և շարունակ քննադատել ներկա իշխանությանը, որի վրա են շարունակ հարձակվում արտաքին ու ներքին թշնամիները:

Դաժան իրականություն է, երբ ներքին թշնամի ոհմակը հրճվում է իր «հաղթանակի» վրա, որը երկրի ու ժողովրդի պարտությունն է հենց այդ ոհմակի՛ պատճառով: Չի՛ կարելի մոռանալ, որ արդեն հստակ գործում է սեռժիկի, ռոբիկի և ղարաբաղյան դավաճան կլանի ծրագրի իրականացման վերջին

Դաժան իրականություն է, երբ ներքին թշնամի ոհմակը հրճվում է իր «հաղթանակի» վրա, որը երկրի ու ժողովրդի պարտությունն է հենց այդ ոհմակի՛ պատճառով: Չի՛ կարելի մոռանալ, որ արդեն հստակ գործում է սեռժիկի, ռոբիկի և ղարաբաղյան դավաճան կլանի ծրագրի իրականացման վերջին փուլը։

Սրանք, մեր երկրի այս դավաճանները, այս ներքին տականքները, այս անհայրենիք սրիկաները, հանուն իրենց թալանածը պահելու, պատրաստ են խժռել մեր երկրի վերջին պատառները: Պատրաստ են զոհվածների ու գերիների հարազատների սուգը դարձնել իրենց տոնը, միայն թե չզրկվեն թալանածից, միայն թե, թեկուզ սողալով ու ավերելով ամեն սրբություն՝ կրկին փորձեն հասնել իշխանության:

Իրենք օրինականության սովոր չեն ու զարմանում և ուրախանում են, որ օրինականություն հարգող նոր իշխանությունը թերից բռնում ու դուրս չի շպրտում այն դատավորներին, որոնք շարունակում են ռոբիկի ու սեռժիկի ստրուկը մնալ՝ հայ լինելու, երկրին ու ժողովրդին ազնվորեն ծառայելու կոչումը իսպառ մոռացած:

Դատավորներ կոչված այդ ազգադավների շարքերում, անկասկած, ազնիվ հայեր կան, վերջիններս թող չնեղվեն, որ հեղափոխությամբ երկրում արդարադատության ձգտող ժողովրդի մեծ մասն այսօր դատական համակարգին նայում է, ինչպես կնայեր սիցիլիական «փառապանծ» մաֆիային: Եվ առայժմ վերջին բանն ասեմ որոշ տատանվողների: Չի՛ կարելի թիկունքով շրջվել ներկա իշխանությունից, որին ի՜նչ աննախադեպ փորձություն ասես հասավ՝ էլ թալանված, բզկտված երկիր, էլ կորոնավիրուս, էլ պարտադրված պատերազմ, էլ, Նժդեհի բնութագրած, ներքին տականքների դավադրություններ:

Երկիրը երկիր պահելու խնդիրն է հիմա: Կառավարման կենտրոնները ազնիվ, մաքուր կենսագրության տեր մարդկանցով համալրելու, նրանց վրա հենվելու և իսկապես լա՛վ աշխատող հիմնական կորիզին աջակցելու խնդիրն է: Պետականամե՛տ մտածող մարդկանց համախմբելո՛ւ խնդիր: Հավատանք, հուսանք և հեռու մնանք երերալուց-պի՛նդ կանգնենք:

Սա՛ է մեր ներքին թշնամուն հաղթելու մեր այսօրվա հիմնական անելիքը: Դա պահանջում է համախմբում, պահանջում է գումարյալ ջանքերի ներդրում: Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեծ մասը կողմ է ներքին թշնամու դեմ միասնական պայքարին ու համախմբմանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ