![]()
Ամիսներ շարունակ իրենց որդիներից լուրի սպասող հարազատներն իրենց առաջիկա անելիքների մասին դեռ չեն խոսում, նախ պետք է իրավիճակը քննարկեն ու նոր որոշում կայացնեն։
Զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ավարտին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ:
Պատերազմի ավարտից արդեն կես տարի անց անհետ կորածների ու գերիների վերջնական թվեր, անուն-ազգանուններ չկան։
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով` մինչ օրս դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 հազար 723 մարմին կամ մասունք, 2 հազար 302 անձի մարմին նույնականացվել է, 238 մարմին ու մասունք դեռևս նույնականացված չեն, որոնողական աշխատանքների արդյունքում մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1539 աճյուն։ Պատերազմի ավարտից մինչև այժմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից անհետ կորածների 1063 ընտանիք է հատուցում ստացել։
![]()