«Նեղ քաղաքական շահերն ապահովելու համար օգտագործվում են ամենաստոր միջոցները». Հայկ Ստեփանյանը՝ Վազգեն Մաանուկյանի մասնակցությամբ ձայնագրության մասին

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Երբ նեղ քաղաքական շահերն ապահովելու համար օգտագործվում են ամենաստոր միջոցները։

Գերիների և անհետ կորածների հարազատներին անընդհատ տագնապահար անելով «վազգեն մանուկյանները» ոչ միայն այդ մարդկանց են վնասում, այլ թշնամու ջրաղացին են ջուր լցնում։ Պառակտիչ գործողությունների նպատակը ընդհանուր պետության թուլացումն է։

Ես պնդում եմ, որ գերիներին չվերադարձնելու ամենակարևոր պատճառը այն է, որ թշնամին տեսնում է, որ Հայաստանում ներքին ցնցումներ են առաջանում։ Իսկ «մանուկյան վազգենները» հեռախոսով ցուցումներ կտան ու կգնան երկնաքեր տորթեր ուտելու ու ժամանոց հրավառություններ վայելելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր ձայնագրություն, թե ինչպես էր Վազգեն Մանուկյանը զանգահարել ՊՆ շենքի մոտ հավաքված անձանց, որպեսզի ցուցումներ տար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ