Իրանը դիվերսիայից հետո 50%-ով կբարձրացնի Նաթանզում միջուկային օբյեկտի արտադրական հզորությունը


Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան չի հանգեցրել օբյեկտի ուրանի հարստացման գործընթացի դադարեցմանը, որի արտադրական հզորությունը նախատեսվում է ավելացնել 50% -ով: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«[Նաթանզում] Շահիդ Ահմադի Ռոշանի [ուրանի] հարստացման օբյեկտում երեկ տեղի ունեցած միջադեպը խոչընդոտ չդարձավ հարստացման համար. համալիրում միացված էր վթարային էլեկտրամատակարարումը», – նրա խոսքերը մեջբերել է IRIB-ը: Իրանի փոխնախագահի խոսքերով՝ «հնարավորինս սեղմ ժամկետում Նաթանցի օբյեկտը կշարունակի աշխատել արտադրողականության 50% աճով»:

Նա հավելել է, որ «մի քանի օրվա ընթացքում իշխանությունները վնասված ցենտրիֆուգները կփոխարինեն ավելի հզորներով»:

Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ Նաթանզի ատոմային օբյեկտում բաշխիչ էլեկտրացանցում վթար է գրանցվել: Նրա խոսքերով ՝ տուժածներ և շրջակա միջավայրի աղտոտվածություն չկա։

Իշխանությունները պարզում են տեղի ունեցածի պատճառները։

Ավելի ուշ Իրանի փոխնախագահ և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ միջադեպը հարձակում է և «միջուկային ահաբեկչության» դրսևորում:

Իսրայելը կանգնած է Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետևում, պնդում է իսրայելական «ԿԱՆ» հեռուստառադիոընկերությունը ՝ վկայակոչելով «հետախուզության աղբյուրները»:

Իրանի հետախուզական ծառայությունները բացահայտել են Նաթանզի միջուկային օբյեկտում կատարված դիվերսիայի մեջ ներգրավված անձին:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շեշտել է, որ Նաթանզի օբյեկտում կատարված դիվերսիան կազմակերպվել է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին խանգարելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ