Վիտամին В1-ն օգնել է առնետներին վերականգնվել ողնուղեղի վնասվածքից հետո

Ռուս գիտնականները բացահայտել են, որ եթե ողնուղեղի վնասվածք ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում պացիենտն ընդունի վիտամին В1, այն կօգնի օրգանիզմին վերականգնվել, նաև կնվազեցնի վնասվածքի հետևանքները: Աշխատանքի արդյունքները հրապարակել է «Frontiers in Molecular» Neuroscience-ը:

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ինտենսիվ թերապիայի կազմում վիտամին В1-ը կարող է բարելավել շարժողական ակտիվության վերականգնումը և խոչընդոտել վնասվածքի հետևանքով ողնուղեղի նյութափոխանակության խրոնիկ խանգարումների զարգացմանը»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Լոմոնոսովի անվան համալսարանաի պրոֆեսոր Վիկտորիա Բունիկը:

Ողնուղեղի լուրջ վնասվածքներով պացիենտները կարող են զգալիորեն կորցնել մարմնի նկատմամբ վերահսկողոթությունը կամ ամբողջությամբ պարալիզացվել: Երկարաժամկետ հեռանկարում ողնուղեղի վնասվածքները կարող են հրահրել տարատեսակ հոգեկան հիվանդություններ: Առայժմ չկա բուժում, որը կարող է ամբողջությամբ վերականգնել նման վնասվածքներ ստացած մարդկանց առողջությունը:

Գիտնականները փորձարկումներ են իրականացրել առնետների վրա: Վիրահատական միջամտության շնորհիվ նրանք վնասվածք ենբ հասցրել առնետների ողնուղեղին: Կենդանիների մի խմբին վնասվածքից անմիջապես հետո ներարկել են վիտամին В1: Պարզվել է, որ վիտամին В1-ը օգնում է բարելավել նրանց շարժողական ակտիվությունը վնասվածքից 8 ամիս անց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ