![]()
Մոսկվայում ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը հայ ծանրորդներից մեդալներ նվաճեցին Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը։
+109 կգ քաշային կարգում Մինասյանը երկրորդն էր երկամարտի 464 կգ արդյունքով, իսկ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց երկամարտի 445 կգ-ով։ Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն (485 կգ)։
Հիշեցնենք, որ ՀՀ #ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում են և մրցավայրից հետևել են հայ ծանրորդների ելույթներին։
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը։
Մեր ծանրորդներն ընդհանուր առմամբ 5 ոսկե,9 արծաթե և 9 բրոնզե մեդալ նվաճեցին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։
![]()
![]()