![]()
Օրեր առաջ համացանցում հայտնվել էր լուսանկար, որտեղ վարչապետ Փաշինյանի երեխաներին քննադատում էին ընդամենը սուրճ խմելու համար:
Իրար հերթ չտալով վարչապետի երեխաներին քննադատում էին նաև ԲՀԿ-ականները՝ թե տեսեք-տեսեք, ինչպես են վարչապետի երեխաները հանգիստ խղճով սուրճ խմում, երբ դեռ գերիներ ունենք Ադրբեջանում։
Երեկվանից համացանցում հրապարակվել են Ծառուկյանի որդու հարսանիքի կադրերը, ընդ որում մեղմ ասած ՃՈԽ հարսանիքի տորթը կարծես իսկական ԻՍԿԱՆԴԵՐ լինի, իսկ նախնական տվյալներով Ծառուկյանը մոտ 4մլն դոլար է ծախսել հարսանիքը կազմակերպելու համար։
Ի՞նչ է, հիմա երկրում բոլոր հարցերը լուծվա՞ծ են, թե՞ էլ ռազմագերիներ չունենք։
Ու են բոլոր նրանք, ովքեր քննադատում էին վարչապետի երեխաներին ընդամենը սուրճ խմելու համար, դե հիմա խոսացեք…
Ի վերջո նույն Ծառուկյանն էր չէ ասում` «Եթե իմ ժողովրդի վիճակը վատ ա, իմ երեխաների վիճակը չի կարա լավ լինի»:
![]()