Կորոնավիրուսի քանի նոր դեպք է գրանցվել , մահացել է 15 մարդ

Ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202817 դեպք, որոնցից 181963-ն` առողջացած, 3735-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16167 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել 902716 թեստավորում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այսպիսով` երեկ կատարվել է 3426 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք: Ունենք 783 առողջացած և 15 մահվան դեպք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ