Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ

Երեկ ապրիլի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 19:00-ին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են 35- ամյա Վահրամ Օրդինյանի վարած «Mercedes E» մակնիշի 90 օօ 901համարանիշի և 55-ամյա Աղաջան Ներկարարյանի վարած «Vaz 2110» մակնիշի 40 TT 707 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա․ Ներկարարյանը, «Mercedes E»-ի ուղևորներ 15-ամյա Նոնա, 18-ամյա Գագիկ Փաշինյանները տեղի ուժերով հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ