![]()
Վրացական արմատներով ռուսաստանցի երգիչ Սոսո Պավլիաշվիլին այցելել է Հայաստան: Երգիչը «Ինստագրամի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ գտնվում է Խոր Վիրապում և ի նշան խաղաղության՝ դեպի երկինք աղավնիներ բաց թողնում:
Պավլիաշվիլին տեսանյութին կից գրել է. «Խաղաղություն և խորաթափանցություն բոլորիս: Սիրով Հայաստանից»՝ գրառմանը կցելով նաև #армения# голуби# мир# любовь# примирение# Бог# добро# христианство և այլ հեշթեգեր:
Նշենք, որ Սոսո Պավլիաշվիլին օտարազգի այն արտիստներից է, որ հաճախ է այցելում Հայաստան: Նա նաև մշտապես իր սերն ու ակնածանքն է արտահայտում հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ:
![]()