![]()
Օրեգոն նահանգի Լինքոլն շրջանի իշխանությունները հայտնել են, որ Ալսի ծոցի մոտակայքում գտել են տիեզերանավի բեկորի նմանվող մի օբյեկտ: Տեղի պաշտոնյաները կարծել են, որ այն պատկանում է SpaceX-ի հրթիռին, սակայն ընկերությունը չի հաստատել այս տեղեկությունը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
«2021 թվականի ապրիլի 9-ին, տեղական ժամանակով ժամը մոտավորապես 15: 15-ին, Լինքոլն շրջանի շերիֆի գրասենյակին տեղեկացրել են, ենթադրաբար, Ալսի ծոցի մոտակայքում տիեզերանավի խանձված բեկոր գտնելու մասին: Ձկնորսը ափից տեղափոխել է առարկան տեղի հաստատության մոտ», – ասվում է շրջանի շերիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ:
Այն բանից հետո, երբ դեպքի վայր են ժամանել տեղի պաշտոնյաները մի քանի գերատեսչություններից և ուսումնասիրել են օբյեկտը, որոշում է կայացվել կապ հաստատել SpaceX ընկերության հետ: Ինչպես նշել է շերիֆի գրասենյակը, «SpaceX- ին չի հաջողվել պարզել, արդյոք այդ օբյեկտը ընկերության տիեզերանավերից մեկի մասն է, թեև այն կարծես համապատասխանում է կոմպոզիտային ճնշման բաքին»:
Ըստ գրասենյակի, օբյեկտը տեղափոխվել է անվտանգ վայր՝ հետագա ուսումնասիրության համար:
Տեղի Oregonian թերթն էլ նշել է, որ մարտի վերջին նահանգի շատ բնակիչներ երկնքում լույս են նկատել, որոնք, ըստ իշխանությունների, կարող են լինել SpaceX հրթիռի բեկորներից:
![]()