ՌԴ-ում ստեղծել են շնչող դիմակներ՝ սպորտով զբաղվելու և աշխատավայրում կրելու համար

Ռուսաստանում մշակել են պաշտպանության բարձր մակարդակով, ֆիլտրերով դիմակներ, որոնք թույլ են տալիս ավելի հեշտ շնչել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ազգային տեխնոլոգիական նախաձեռնության հարթակից, փոխանցում է RT-ն:

Նշվում է, որ այդ դիմակներով հնարավոր է զբաղվել սպորտով, ինչպես նաև առանց որևէ խնդրի ամբողջ օրն աշխատել գրասենյակում:

Ինչպես մանրամասնել են ստեղծողները, դիմակը սովորական տեսք ունի, սակայն դրանցում տեղադրված է պրոֆեսիոնալ ֆիլտր, որն արդյունավետորեն պաշտպանում է վիրուսներից, բակտերիաներից, փոշուց և այլն: Դրա հետ մեկտեղ ֆիլտրը գրեթե չի արգելակում օդի ներհոսքը:

Նոր դիմակների թեստավորումն անցկացրել են մարզիկների շրջանում: Այն հաջող է անցել:

Դիմակը կարելի է լվանալ, իսկ ֆիլտրերը պետք է փոխել դիմակն օգտագործելուց հետո: Նշվում է, որ անձը կարող է ֆիլտրը չփոխել մինչև 48 ժամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ