Պայթյուններ Աֆղանստանի գազային օբյեկտում

Աֆղանստանի հյուսիսարևմտյան Հերաթ քաղաքում տեղակայված գազային օբյեկտում պայթյուններ են որոտացել, հայտնում է TOLONews հեռուստաալիքը։

Պայթյուններին հաջորդել է հրդեհը։ Ներկայում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Նախնական տվյալներով՝ պայթել են մի քանի լցանավեր։ Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ