Մոսկվայում տաքսիստը բռնաբարել է քնած ուղեւորուհուն

Մոսկվայում տաքսու վարորդը բռնաբարել է ուղևորության ժամանակ քնած ուղևորուհուն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի- ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։

«Հինգշաբթի գիշերը ոստիկանություն է դիմել 1984 թվականին ծնված մի կին՝ բռնաբարության մասին հաղորդումով», — ասել է զրուցակիցը:

Կինը իրավապահներին պատմել է, որ կորպորատի երեկույթից վերադառնալիս, տաքսի է կանչել մետրոյի «Բելառուսսկայա» կայարանից ոչ հեռու՝ հավելվածի միջոցով: Նա նշել է տան հասցեն եւ նստել մեքենան, սակայն քնել է ճանապարհին, քանի որ «հարբած է եղել»։ Ուղևորուհու խոսքով՝ ինքն արթնացել է այն բանից, որ տաքսու վարորդն իրեն բռնաբարում էր: ։

Տղամարդուն ձերբակալել են ապրիլի 9-ին։ Բռնաբարողը ծնունդով Ղրղզստանից է եղել, 1995 թվականին, նա խոստովանել է, որ հանցագործություն է կատարել։ Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Բռնաբարություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ