![]()
Հյուսիսային Կարոլինա նահանգում (ԱՄՆ) ժամանակավորապես փակել են երկու կենտրոններ, որտեղ զանգվածային պատվաստումներ էին անկացրել կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson ընկերության դեղամիջոցով: Պատճառը պատվաստված 18 քաղաքացիների մոտ հայտնաբերված կողմնակի ռեակցիաներն էին, հայտնում է Wall Street Journal-ը:
Պացիենտների մոտ ախտանիշները տատանվում էին գլխապտույտից մինչեւ սրտխառնոց: Կողմնակի էֆեկտներին բախված չորս մարդ հոսպիտալացվել է հետազոտման համար: Մինչեւ կենտրոնի փակվելը պատվաստվել էր ընդհանուր ավելի քան 2300 մարդ:
Johnson & Johnson-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը ուշադիր ուսումնասիրում է պատվաստանյութի առաջացրած կողմնակի էֆեկտների հետ կապված ցանկացած տեղեկություն:
![]()