Իտալիայի վարչապետը Էրդողանին անվանել է բռնապետ, որի հետ պետք է համագործակցել

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բնութագրել է որպես բռնապետ ՝ նշելով նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը։

«Այդ բռնապետների հետ, որոնց հետ, սակայն, պետք է համագործակցել, դուք պետք է անկեղծ լինեք, որպեսզի հաստատեք ձեր դիրքորոշումը, բայց նաև պատրաստ լինեք համագործակցել՝ ի շահ ձեր երկրի։ Պետք է գտնել ճիշտ հավասարակշռություն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դրագին ՝ պատասխանելով Թուրքիայի առաջնորդի մասին հարցին։

Դրագին նաև հայտարարել է, որ չի կիսում Էրդողանի պահվածքը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ։

Ինչպես հայտնել ենք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չեն տրվել Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում։

Նշենք, որ միջադեպից հետո Եվրախորհրդարանի պատգամավորները վրդովմունք էին հայտնել Անկարայում տեղի ունեցածի կապակցությամբ։
։
Թուրքիան բացատրել է ԵՄ առաջնորդների հետ Էրդողանի հանդիպմանը աթոռների հետ կապված միջադեպը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ