![]()
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին ՝ Հանթերը, խոսել է Թրամփի հաղթանակի դեպքում վերահաս բանտարկության մասին։ Այս մասին ասված է նրա «Գեղեցիկ իրեր» գրքում, որը, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, վաճառքի է հանվել ապրիլի 6-ին:
Հանթեր Բայդենը ենթադրել է, որ ինքը կարող էր հայտնվել բանտում, եթե ընտրություններում իր հայրը պարտվեր, միաժամանակ հերքել է իր մասնակցությունը ցանկացած «ապօրինի ֆինանսական գործարքներին»:
«Թրամփի հաղթանակը ոչ միայն սպառնալիք կլիներ ժողովրդավարությանը, այլև իմ անձնական ազատությանը … Եթե հայրս չհաղթեր, ես համոզված եմ, որ Թրամփը կշարունակեր հետապնդել ինձ քրեական հոդվածներով», – գրել է նա:
Հանթերը Թրամփի վարչակազմի կողմից իրեն առաջադրված մեղադրանքները բացատրում է բացառապես «քաղաքական դրդապատճառներով»: «Կարծում եմ, որ այդ քաղաքական մթնոլորտում կարևոր չէր` ինչ եմ արել և ինչ՝ ոչ: Այդ հարձակումների թիրախը ոչ թե ես էի, այլ հայրս», – շեշտել է նա:
Ավելի վաղ Հանթեր Բայդենը BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ կարողացել է կառավարչի բարձր վարձատրվող աշխատավարձ ստանալ ուկրաինական Burisma գազային ընկերության վարչությունում և այն ամբողջությամբ ծախսել թմրանյութերի և ալկոհոլի վրա:
Նա խոսովանել է նաև, որ հոր քաղաքական կարիերան օգնել է իրեն, սակայն ո՛չ ինքը, ո՛չ էլ հայրը «ոչ մի ապօրինի բան չեն արել», հատկապես Burisma-ի հետ կապված:
![]()