![]()
Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսի» հայաստանյան թղթակցին՝անդրադառնալով հայ-ռուսական ապագա հարաբերությունների իր տեսլականին, տնտեսական կապերին և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին։
Հարցին, թե որքանո՞վ են Ռուսաստանի հետ Հայաստանի ապագա հարաբերությունները կախված առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքներից, վարչապետը պատասխանել է, որ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ են, և այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ընտրությունների ելքից։
Հարցին, թե Հայաստանը ծրագրո՞ւմ է շարունակել ռուսական զենքի, մասնավորապես Су-30СМ կործանիչների և այդ ինքնաթիռների համար սպառազինության գնումը, վարչապետը նշել է, որ Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից։
Հայաստանը խիստ հետաքրքրված է ռուսական մատակարարումներով՝ ունենալու ժամանակակից և համատեղելի սպառանզիոնություն, առաջին հերթին ՌԴ-ի և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ։
«Մենք նաև հետաքրքված ենք, որպեսզի զենք-զինամթերքի մատակարարումերը դեպի Հայաստան իրականացվեն նույն կոմպլեկտավորմամբ, ինչպես ՌԴ ԶՈւ-ի համար»,-ասել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկայի գնման համար ռուսական նոր վարկի հնարավորության հարցին՝ վարչապետը նշել է, որ այդ հարցերով որոշումները կընդունվեն՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից։
![]()