Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում

Ապրիլի 6-ի գիշերը խոշոր հրդեհ է տեղի բռնկվել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար, ՓԾ գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։

Տեղեկացվում է, որ 2500քմ տարածք ամբողջությամբ այրվել է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ