Վարշավայի օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգից հետո ուղևորներին տարհանել են

Վարշավայի օդանավակայանում ավելի քան 100 ուղևորի են տարհանել՝ ինքնաթիռներից մեկում ռումբի առկայության ահազանգից հետո։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Վարշավայի Շոպենի անվան օդանավակայանի աշխատակիցները ստացան տեղեկություն այն մասին, որ ինքնաթիռներից մեկում հնարավոր է պայթուցիկ սարք կա։ Ուղևորները տարհանվել են»,-հայտնում են օդանավակայանից։

Օդանավակայանից հստակեցրել են, որ խոսքը գնում է Ստամբուլից ժամանած Turkish Airlines ինքնաթիռի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ