![]()
Ինդոնեզիայում հեղեղները և սողանքներն առնվազն 55 զոհի պատճառ են դարձել։ Շուրջ 40 մարդ անհետ կորած է, ուստի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ հազարավոր տներ մնացել են ջրի տակ։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և մարդկանց զգոնության կոչ է արել։
Ըստ երկրի օդերևութաբանական ծառայության՝ Ինդոնեզիային պատուհասած ցիկլոնը դեռ ավելի շատ անձրևներ և քամիներ է բերելու։
![]()