![]()
ԱՄՆ-ը փակել է Գուանտանամոյի բանտի՝ ամենավտանգավոր հանցագործների համար նախատեսված բլոկը։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի զինվորականներին։
Հաղորդվում է, որ Գուանտանամոյի առավել վտանգավոր հանցագործներին, որոնք պահվում էին №7 ճամբարում՝ առանձնահատուկ խիստ ռեժիմի պայմաններում, տեղափոխել են հարևան բլոկ՝ ճամբար №5։
Զինվորականները երկար ժամանակ նույնիսկ հրաժարվում էին խոստովանել բազայում №7 ճամբարի առկայությունը և երբեք թույլ չեն տվել լրագրողներին լինել օբյեկտի ներսում։
Փոփոխությունները չեն խաթարի բանտարկյալների պահման առկա պայմանները, սակայն այդ քայլը թույլ կտա կրճատել օպերացիոն ծախսերը։
Այժմ բոլոր բանտարկյալները կպահվեն 2 օբյեկտում՝ նախկին 3-ի փոխարեն։
![]()