![]()
Ֆրանսիայի Լիոն քաղաքից ոչ հեռու գտնվող Տասսեն լա Դեմի-Լյուն կոմունայի այգիներից մեկում զբոսնող 8-ամյա երեխան Առաջին աշխարհամարտի տարիներից մնացած նռնակ է հայտնաբերել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, սակրավորները ժամանել են վնասազերծելու այն: Նշվում է, որ երեխան եղբայրների հետ խաղալիս է եղել այգում, երբ հողի մեջ հայտնաբերել է նռնակը:
«Չնայած իր տարիքին, նա անմիջապես ասել է եղբայրներին, որ պետք է հեռու մնալ և զգույշ լինել, քանի որ իրը նման է նռնակի: Դրանից հետո նա հայտնել է ինձ և ես կանչել եմ ժանդարմներին»,- պարբերականի հետ զրույցում ասել է երեխայի հայրը:
Նշվում է, որ մի քանի տասնյակ մետր տրամագծով տարածքը շղթայապատվել է մինչև սակրավորների ժամանումը, որոնք այն հեռացրել են տարածքից:
Սակրավորները հայտնել են, որ այն Առաջին աշխարհամարտի տարիներից մնացած նռնակ է, սակայն այգու տարածքում այն ամենայն հավանաանությամբ հայտնվել է հողալցման աշխատանքներ անելիս:
![]()