![]()
Գարնանը քաշի կորստի թեման դառնում է հատկապես արդիական, սակայն կարևոր է նիհարելու նպատակ ունենալիս դրան հասնել սահուն և առանց առողջությանը վնաս հասցնելու: Այնպես որ, շաբաթական 0,5-1 կիլոգրամ քաշի կորուստը համարվում է անվտանգ, գրում է Express թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության տվյալները:
Քաշի առողջ կորստի համար մասնագետները խորհուրդ են տալիս նվազեցնել սննդի կալորիականությունը և ավելացնել ֆիզիկական ակտիվությունը:
Ընդգծվում է, որ մարդիկ, որոնք ցանկանում են արագ նիհարել, կարող են իրականացնել իրենց նպատակը, բայց ապագայում նրանց քաշը բավականին արագ կվերադառնա նախնական նշագծին:
Քաշի կտրուկ կորուստը, բժիշկների խոսքով, կայուն չէ և հաճախ ուղեկցվում է առողջական լուրջ խնդիրներով:
![]()