Լևոն Արոնյանն ու նրա ընկերուհին շնորհավորել են Սուրբ Զատիկի առթիվ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ու նրա ընկերուհի Անիտա Այվազյանը նշել են Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։

Ֆեյսբուքում նրանք լուսանկար են հրապարակելով՝ շնորհավորելով Սուրբ Զատիկի առթիվ։

Լևոն Արոնյանի կինը Ավստրալիան ներկայացնող կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին էր։ Նրանց 2006-ին՝ աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, ծանոթացրել էր Արոնյանի ավստրալացի ընկերը, որը Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։

Նա ծանոթացրել էր՝ կարծելով, որ Լևոնն ու Արիանան մտածելակերպով շատ նման են իրար։ 2006-ին Թուրինում համաշխարհային օլիմպիադայի օրերին տեղի ունեցավ հետևյալ միջադեպը. անգլիացի գրոսմայստեր Դեննի Գորմելլին բռունցքներով հարձակվել էր Լևոն Արոնյանի վրա, երբ նա և Արիանան պարում էին պարասրահում։ Պատճառը, ամենայն հավանականությամբ, խանդն էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ