![]()
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել։
Հրապարակված լուսանկարում գեղեցկուհի մայրիկը իր բալիկների՝ Արիանայի և Ալեքի հետ է։
Հրապարակմանը կից նա գրել է․ «Իմ լավագույն ուղեկիցները»։
Լուսինե Թովմասյանը ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունը։ Նա ընդունվել և սովորել է Երևանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։ 2009 թվականին ավարտել է Լոնդոնի Վեստմինստեր (“Westminster”) համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը։
Մասնակցել է Միսս Հայաստան մրցույթին 2003 թվականին, երբ 17 տարեկան էր և շահել է տիտղոսը։ «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթողն է։ Նա նաև իրեն փորձել է դերասանական արվեստում։ Նկարահանվել է «Երևան» ստուդիայի «Մի վախեցիր» և «Արտիստը» ֆիլմերում, որպես գլխավոր դերակատարուհի։Նկարահանվել է նաև «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմում։
«Նոր ռադիո»-ի և «Նոր հանդես» (“New Mag”) ամսագրի հիմնադիր նախագահն է։ Աշխատել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունում, վարել «Մենք ու մենք» նախագիծը։
![]()
![]()