![]()
Երգիչ Միհրան Ծառուկյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի եւ որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։
Հրապարակմանը կից երգիչը գրել է․ «Շնորհավոր Սուրբ Զատիկ»։
Միհրան Ծառուկյանը հայ փոփ երգիչ է, հեռուստադերասան և «Հայ սուպերսթար» նախագծի ֆինալիստ։
1994-2004 թվականներին Ծառուկյանը սովորել է Երևանի թիվ 120 դպրոցում։
1996-2001 թվականներին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում։
1996-2004 թվականներին հանդես է եկել «Ստիլ» պարային ակումբում։ Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և բազմիցս հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում։
2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ 2006 թվականին մասնակցել է «Հայ-Սուպերսթար» նախագծին։
2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության Սպայի տան երգի էստրադային համույթում ։
3 տարի աշխատել է «Ջիանի» ակումբում որպես երգիչ։ 2009 թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը։ Ամուսնացած է երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ։
![]()
![]()