![]()
Թուրքիայում անտուն կատուն իր հիվանդ ձագերին տարել է անասնաբուժական կլինիկա: Այս մասին հայտնում է ТСН-ն:
Դեպքի տեսանյութը նկարահանվել է Իզմիր նահանգի կլինիկաներից մեկում: Տեսանյութի կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է շեկ կատուն ձագին տանում կլինիկայի սենյակ:
Կատուն նախ բերել է առաջին ձագին և երկար ժամանակ մլավել, այնուհետև նա հեռացել է և շուտով վերադարձել երկրորդ ձագի հետ:
Անասնաբույժները զննել են ձագերին, որոնց երկուսի մոտ էլ աչքի բորբոքում է եղել: Կենդանիները բուժվել են և մոր հետ միասին այժմ ապահով ձեռքերում են:
![]()