Առեղծվածային հիվանդությունն ԱՄՆ-ում արջերին դարձնում է բարի, իսկ հետո սպանում

Կալիֆորնիայում և Նևադայում արջերը տառապում են անհայտ նյարդաբանական հիվանդությամբ, որը կենդանիներին մարդասիրական է դարձնում, բայց անդառնալի վնաս է հասցնում նրանց առողջությանը, հայտնում են Կալիֆորնիայի վայրի բնության դեպարտամենտից:

Հիվանդության մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են 2014-ին և դեռ շարունակվում են. վերջին 12 ամիսների ընթացքում Կալիֆորնիայում առնվազն չորս դեպք է նկատվել: Ախտանշանները ներառում են թուլություն, քաշի կորուստ, գլխի ցնցում և թեքում և մարդկանց հանդեպ բարեկամական վերաբերմունք, որը մասնագետները համեմատում են մարդկանց նկատմամբ շան վերաբերմունքի հետ: Այսպիսով, 2019 թ.-ին արջի քոթոթըը մոտեցել է սնոուբորդիստին և տեղավորվել նրա կողքին, իսկ 2020-ի աշնանը մի երիտասարդ արջ, որին մարդիկ կերակրում էին, հանգիստ բարձրացել է նրանց մեքենայի բեռնախցիկը:

Հիվանդ արջերի հետազոտությունից պարզ է դարձել, որ նրանք տառապում են էնցեֆալիտից: Նրանց մեծ մասը սատկել է կամ նրանց մահացու ներարկում են արել առողջության պատճառով: Էնցեֆալիտը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ներառյալ վիրուսային վարակները, բայց մասնագետները դեռ չեն կարողացել պարզել, թե ինչն է դրան հանգեցրել այս արջերի դեպքում: Անհայտ է նաև՝ արդյո՞ք նրանց հիվանդությունը վարակիչ է և որքանո՞վ է դա վտանգավոր մարդու կամ այլ կենդանիների համար:

Այնուամենայնիվ, չնայած այս դեպքերին, կարծես թե, սև արջերը բավականին առողջ են: Մասնագետները խորհուրդ են տալիս մարդկանց կապ չհաստատել արջերի հետ, որքան էլ նրանք ընկերական թվան. այդպիսի հանդիպումները կարող են ավելի վտանգավոր լինել կենդանիների համար, քան՝ մարդու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ