Ցուկերբերգի հեռախոսահամարը հասանելի է դարձել զանգվածային արտահոսքի պատճառով

Facebook ընկերությունում օգտատերերի տվյալների զանգվածային արտահոսք է տեղի ունեցել, հաղորդում է New York Post-ը:

533 միլիոն օգտատերերի անձնական տվյալների հետ մեկտեղ ցանցում է հայտնվել նաև ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հեռախոսահամարը:

Միջադեպի մասին պատմել է Twitter սոցցանցի օգտատերերից մեկը, որն իր էջում տեղադրել է ֆորումի սքրինշոթը, որտեղ նշված են Ցուկերբերգի անձնական տվյալները:

«Ինչ վերաբերում է 533 միլիոն մարդու տվյալների արտահոսքին, ապա զավեշտն այն է, որ, ցավոք, նրանց մեջ է նաև Մարկ Ցուկերբերգը: Քանի որ լրագրողները չեն կարողանում Facebook-ից հայտարարություն ստանալ, միգուցե պետք է նրան զանգահարե՞ն ցանցում հայտնված համարով»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ