![]()
Սննդաբանները պատմել են, թե ինչպես կարելի է ազատվել սթրեսի պատճառով շատ սնվելու սովորությունից: Այս մասին գրում է ABC-ն:
Հոդվածում նշվում է, որ տագնապը և անհանգիստ իրավիճակը վատ են անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա:
Սննդաբանների խոսքով՝ սնունդը մեր ուղեղի վրա ազդում է նույն կերպ, ինչ դեղամիջոցը՝ առաջացնելով կարճաժամկետ երջանկության զգացողություն: Սակայն սնունդը չի օգնում վերջնականապես ազատվելու տոգնապներից ու հասկանալու դրանց պատճառը: Ավելին, այն նպաստում է ավելորդ քաշ ձեռքբերելուն:
Մասնագետները նկատում են, որ անհրաժեշտ է հետևել՝ ինչ ենք ուտում, ինչու և երբ: Բացի այդ, մասնագետները հորդորում են ընտրել օգտակար սնունդ, այդ թվում՝ միրգ, կաթնաշոռ, լոլիկ, բնական յոգուրտ:
Մասնագետները նաև առաջարկում են սերտել մի քանի մեթոդ, որոնք օգնում են խուսափել սովի զգացողությունից՝ կապված էմոցիոնալ վիճակի հետ: Դրանք են՝ հրաժարվել կիսաֆաբրիկատ սննդից, կազմել շաբաթական մենյու, ավելի շատ օգտագործել միրգ և բանջարեղեն, ճաշի կամ ընթերիքի սեղանի շուրջ չնստել շատ քաղցած վիճակում, օգտագործել շատ ջուր:
![]()