![]()
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Այդ օրը հայկական ընտանիքներում տոնական սեղան է պատրաստվում։Ձեզ ենք ներկայացնում Սուրբ Զատկին պատրաստվող պարտադիր կերակրատեսակները։
Առաջին տեղում, իհարկե, խաշած եւ ներկված ձուն է, որն իր մեջ խորհուրդ ունի։ Ձուն խորհդանշում է Երկիր մոլորակը, իսկ կարմիրը՝ մադկության համար Հիսուսի թափված արյունը։
![]()
Հաջորդը չրերով կամ չամիչով բրնձի փլավն է։ Շատերը փլավը պատրաստելիս օգտագործում են նաեւ լավաշ եւ ձու, որով պատում են փլավի հատակը։
![]()
Զատկական տոնական սեղանի անբաժան մասն է կազմում ձուկը։ Ցանկալի է, որ ձուկը լինի խաշած վիճակում։
![]()
Զատիկը գարնանային տոն է, իսկ գարունը հարուստ է բույսերով եւ բանջարեղենով։ Կանաչու տարբեր տեսակներից պատրաստված կերակուրները՝ համեմված սոխով, ձվով եւ այլ բաղադրամասերով, պետք է պարտադիր տեղ գտնեն ձեր սեղանին։
![]()
Ոչ պակաս կարեւոր է հատուկ Զատիկի համար պատրաստվող կաթնահունց կոչվող հացը, որը խորհրդանշում է հացահատիկը, այդպիսով նաեւ կենաց ծառը եւ կյանքի սկզբնաղբյուրը։
![]()
Ձեր տոնական սեղանից պետք է անպակաս լինի նաեւ կարմիր գինին, որով էլ պետք է շնորհավորել միմյանց։
![]()
![]()