Վազգեն Մանուկյանին մի քանի անգամ հրավիրել են Հ1՝ Պետրոսի մոտ, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով խուսափել է հայտնվել Հ1-ի տաղավարում

Արցախյան պատերազմի ավարտից հետո Հայաստանում ընդդիմությունը 18+, իսկ հետագայում նաև 17+ և 16+ ձևաչափով սկիզբ դրեց այսպես կոչված «Հայրենիքի փրկության շարժմանը», որի միակ նպատակը գործող իշխանության հրաժարականն էր ու իշխանության փոխանցումը ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն վերջին ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունից բազմաթիվ անգամ Վազգեն Մանուկյանին հրավիրել են իրենց տաղավար՝ Պետրոս Ղազարյանի մոտ հյուր, սակայն Վազգեն Մանուկյանն ամեն անգամ մերժել է Պետրոսին հարցազրույց տալու առաջարկը՝ լավ գիտակցելով Պետրոսի սուր հարցերի արդյունքում անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք,  «Հայրենիքի փրկության շարժումն» այսօրվանից ազատեց Դեմիրճյան փողոցը. այս մասին ՀՓՇ-ն հայտարարություն էր տարածել՝ հավելելով, որ իրենք մարզային հանդիպումներ են անցկացնելու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 23-ին ընդդիմությունը հայտնել էր Բաղրամյան պողոտան բացելու մասին:

«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ սկսում է քաղաքական ակցիաների նոր ալիք, Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարում է շարժման շտաբ և վերականգնում է Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ