AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո Ֆրանսիայում մարդիկ են մահացել

Lenta.ru կայքը հայտնում է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո առաջացած թրոմբից մահացել է երկու քաղաքացի:

Մարտի 19-25-ը Ֆրանսիայում արձանագրվել է թրոմբի առաջացման երեք դեպք, որոնցից երկուսը մահացել են: Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, պատվաստումներից հետո գրանցվել է բարդությունների 12 դեպք:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Նիդերլանդները դադարեցրել էր շվեդական ու բրիտանական արտադրության AstraZeneca պատվաստանյութի կիրառումը 60-ից ցածր տարիքի մարդկանց վրա:

Այս պահին այդ դեղամիջոցի օգտագործումը դադարեցվել է մինչև ապրիլի 7-ը: Պատճառը 25-65 տարեկան կանանց մոտ առաջացած խնդիրներն են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ