Մանկապարտեզների նորոգումը ՏԿԵ նախարարության սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է

Բարեկարգ մանկապարտեզներ սյունեցի փոքրիկների համար: Սյունիքի մարզում մանկապարտեզների նորոգումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ու հրապարակել վերանորգված մանկապարտեզներից լուսանկարներ:

Միայն Սիսիան համայնքում 2020-21թթ. ընթացքում վերանորոգվել են Նորավան, Շամբ, Վաղատին, Տոլորս, Որոտնավան բնակավայրերի, Սիսիանի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները:

Երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանների գույքը:

Սյունիքի այլ համայնքներում ևս սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է ինչպես մանկապարտեզների, այնպես էլ այլ ենթակառուցվածքների բարեկարգումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ