«Հայրենիքի փրկության շարժումն» ազատում է Դեմիրճյան փողոցը

«Հայրենիքի փրկության շարժումն» այսօրվանից ազատում է Դեմիրճյան փողոցը. այս մասին ՀՓՇ-ն հայտարարություն է տարածել՝ հավելելով, որ իրենք մարզային հանդիպումներ են անցկացնելու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 23-ին ընդդիմությունը հայտնել էր Բաղրամյան պողոտան բացելու մասին:

«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ սկսում է քաղաքական ակցիաների նոր ալիք, Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարում է շարժման շտաբ և վերականգնում է Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ