«ՌԴ-ն հանդես է գալիս «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի օգտին…»․ Կոպիրկինը՝ գերիների մասին

Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն մասնակցում և նպաստում է գերիների փոխանակման գործընթացին և գործընթացի հանգուցալուծման հույս ունի։

Մոսկվան հանդես է գալիս հայկական և ադրբեջանական կողմերի միջև գերիների փոխանակման օգտին `«բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», — այս մասին լրագրողներին ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Աշխատանքը, բնականաբար, պետք է ավարտվի: Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում։ Նպաստելով, որ իսկապես, վերջնական արդյունքում, իրականացվի այն սկզբունքը, որի մասին մենք ավելի վաղ խոսել էինք՝ «բոլորը բոլորի դիմաց» », — նշեց դեսպանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հայկական կողմի համար անլուծելի է մնում Ադրբեջանում պահվող գերիներին ու պատանդներին վերադարձի հարցը: Ադրբեջանը հայտարարել է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, այնտեղ պահվողները, իբրև դիվերսանտեր են։

Իրավապաշտպանների տվյալներով Ադրբեջանում պահվում է շուրջ 200 գերի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ