Տաճարի վերականգնման համար կպահանջվի 15-20 տարի. Նոտր Դամի հոգեւորական

Հրդեհի հետեւանքով տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի ամբողջական վերականգնումը կարող է պահանջել 15-20 տարի: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Նորտ Դամի հոգեւորական Պատրիկ Շովեն Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տաճարի վերականգնումը կարող է տեւել 15-20 տարի»,-ասել է նա՝ հավելելով, որ աշտարակի վերականգնումն արդեն սկսվել է եւ պետք է ավարտվի 2024 թվականին: «Աշտարակը կվերականգնվի դրա նախնական տեսքով»,-ասել է հոգեւորականը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ այդ ժամանակ հնարավոր է նաեւ դրա վերականգնումը «ժամանակակից» տարբերակով:

Շովեն նաեւ հայտնել է, որ ամբողջությամբ ավարտվել են փլուզումից տաճարը պաշտպանելու, հրդեհից տուժած կառուցվածքների ամրապնդման աշխատանքները: «Այժմ տեղադրված ամրացնող կոնստրուկցիաները թույլ չեն տա տաճարին փլուզվել»,-հավելել է Շովեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ