Կիևում տղամարդը դիմակ կրելու պահանջին ի պատասխան կրակել է խանութի պահակի վրա

Կիևում իրավապահ մարմինները բերման են ենթարկել խանութի պահակի վրա կրակած տղամարդուն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Տղամարդը պահակին կրակել է դիմակ չկրելու վերաբերյալ նրա կողմից դիտողություն ստանալուց հետո։

«Պարզվել է, որ տղամարդը խանութ է մտել առանց դիմակի, ինչի պատճառով պահակը դիտողություն է արել: Չցանկանալով դիմակ կրել՝ տղամարդը երկու կրակոց է արձակել պահակի ուղղությամբ: Միջադեպի հետևանքով պահակը գլխի և իրանի հատվածում վնասվածքներ է ստացել», — ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ