![]()
Անցած մեկ օրում Շիրակի մարզում կորոնավիրուսի 44 նոր դեպք է հաստատվել: Իրականացվել է 98 նմուշառում:
Գյումրու երկու բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում է ստանում 142 հիվանդ: Նրանցից 81-ը Շիրակի մարզի բնակիչներ են: Մյուսները հանրապետության այլ մարզերից են:
Ներկա պահին «Գյումրի» ԲԿ-ում 55, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում 87 պացիենտ կա: «Գյումրի» ԲԿ-ի տրիաժում 13 մարդ սպասում է թեստի իր պատասխանին: Դրական պատասխանի դեպքում նրանք ևս, ըստ անհրաժեշտության, կանցնեն ստացիոնար բուժման:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Շիրակի մարզպետարանից տեղեկացրեցին, որ ներկա պահին ամբուլատոր բուժում է ստանում 307 հիվանդ։
![]()