![]()
Շարունակելու եմ պնդել, որ Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան քաղաքական պրոյեկտները այլևս Մոսկվայի կողմից փակված են, նրանց հետ հույս կապող չկա և նախկին նախագահների միակ հույսը մնացել է Լևոն Տեր Պետրոսյանը։Այս մասին գրել է Ստյոպա Սաֆարյանը։
«Վերջին 4-5 ամիսներին Քոչարյան-Սարգսյան դուետը ներքաղաքական կյանքում այնքան վատ արդյունքներ ցույց տվեց, որ անգամ Ռուսաստանում ահաբեկվեցին․ Նիկոլ Փաշինյանին պատերազմի մեղավոր ներկայացնելու արդյունքի փոխարեն բացարձակ ստացան այլ արդյունք, որ Մոսկվայում նույնիսկ ստիպված եղան Պեգովին Հայաստան ուղարկեն, որ փրկի գոնե Ռուսաստանին, ու բացատրի, թե պատերազմն ու պարտությունն ինչի մասին էր և ովքեր կարող էին լինել դրա մեղավորները․․․
Իսկ Տեր-Պետրոսյանը միշտ ավելի նուրբ է խաղացել Ռուսաստանի հետ, և հիմա երկու նախկին տապալված նախագահների միակ հույսը նա է, որ գոնե Նիկոլ Փաշինյանն իշխանությունը նրան փոխանցի «անվտանգության երաշխքիների» դիմաց…
Խոստացածս հոդվածը այսօր չեմ հրապարակում՝ սպասելով վաղը մարտի 1-ի դատավարությանը, որի արդյունքը կարևոր է մի վերջին դետալ հասկանալու համար»։
![]()