ՌԴ-ն հատուկ տեխնոլոգիա է մշակել, որը թույլ կտա կորոանվիրուսի մուտացիայի դեպքում երկու օրվա ընթացքում նորացնել պատվաստանյութը

Ռուսաստանի համաճարակաբանության ազգային կենտրոնը հատուկ տեխնոլոգիա է մշակել, որը թույլ կտա կորոանվիրուսի մուտացիայի դեպքում երկու օրվա ընթացքում նորացնել պատվաստանյութը: Այդ մասին հայտնել է կենտրոնի տնօրենը:

Ներկայումս մասնագետներն աշխատաում են երկու տեխնոլոգիաների վրա: Դրանցից մեկը հիմնված է ադենավիրուսային վեկտորի վրա: Այն արդեն պատրաստ է: Ըստ մասնագետների, եթե այդ պրեպարատը ևս լավ արդյունքներ ցույց տա, ապա այն ևս կթույալտրվի մասսայական արտադրության համար:

Հիշեցնենք, որ այս տարի բազմաթիվ երկրներից կորոնավիրուսի նոր մուտացիաների մասին տեղեկություններ եղան: Պայմանականորեն դրանք հայտնի են որպես բրիտանական ու հարավաֆրիկյան տեսակներ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ