![]()
Ղրիմի թերակղզու բնակիչների զորակոչը ռուսական բանակ հանդիսանում է միջազգային հումանիտար իրավունքի խախտում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Նաբիլ Մասրալին։
«Ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնությունը սկսել է ապօրինի բռնակցված Ղրիմի ինքնավար հանրապետությունում և Սևաստոպոլում հերթական ռազմական արշավը՝ թերակղզու բնակիչներին զորակոչելով ՌԴ զինված ուժեր»,-ասում է հայտարարության մեջ։
Մասրալին հիշեցրել է միջազգային իրավունքի նորմերի մասին և նշել, որ Ռուսաստանը պարտավոր է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը թերակղզում։ ԵՄ-ն կոչ է արել Մոսկվային դադարեցնել Ղրիմի թերակղզում միջազգային իրավունքի բոլոր խախտումները։
Մամլո քարտուղարն ընդգծել է, որ ԵՄ-ն չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և անվերապահորեն աջակցում է Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանը։
![]()