![]()
Մեծ Բրիտանիայում անգլո-շվեդական AstraZeneca ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումից հետո թրոմբոզի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնել է Դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների վերահսկման գործակալությունը։ Նախորդ զեկույցում հաղորդվում է 5 նման դեպքի մասին։
Նշվում է, որ նման հաղորդագրություններ՝ կապված Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի հետ, չեն ստացվել։
Միևնույն ժամանակ կարգավորիչ մարմինն ընդգծել է, որ պատվաստանյութերի առավելությունը գերազանցում է հնարավոր ռիսկերը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանում 27 մարդու մոտ նման երևույթներ են նկատվել AstraZeneca-ի և Pfizer-ի դեղանյութերով պատվաստումից հետո։
![]()