Համացանցում է հայտնվել Լարիսա Դոլինայի` առանց ֆոտոշոփի լուսանկարը

Վերջերս 65-ամյա ռուս երգչուհի Լարիսա Դոլինան հիացրել էր հետևորդներին իր հրաշալի կերպարանափոխությամբ:

Երգչուհին նիհարել է 21 կիլոգրամով և իր դստեր հրապարակած լուսանկարում հրաշալի տեսք ուներ:

Սակայն, երգիչ Ալեքսեյ Գլիզինի Ինստագրամի էջում հրապարակված լուսանկարում Դոլինան լրիվ այլ տեսք ունի: Կադրում երգչուհին պատկերված է առանց ֆոտոշոփի և երևում են նրա դեմքի կնճիռները:

Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները նշել են, որ հազիվ են ճանաչել երգչուհուն և զարմացած են Ալեքսեյ Գլիզինի Ինստագրամի էջում և ԶԼՄ-ների էջերում երգչուհու արտաքին տեսքի տարբերությունից:

«Լարիսա Դոլինան Ձեզ չի ների այս լուսանկարի համար, Ինստագրամի մյուս էջերում նա հարթ մաշկով է, թարմ … իսկ Դուք վերցրիք ու բացահայտեցիք ողջ ճշմարտությունը»,- գրել է երկրպագուներից մեկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ